Anriva-ն Ղազախստանում ներկայացրեց Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունները
Հոկտեմբերի 25-ին Ղազախստանի զբոսաշրջային ասոցիացիայի (ՀԱՀ) հարթակում գտնվող
2019 թվականի սեպտեմբերի 22-ին կայացավ «Երկրները մեկ հարկի տակ» ամենամյա միջոցառման մրցանակաբաշխության պաշտոնական արարողությունը։ ԱՆՌԻՎԱ-ն ճանաչվեց ՝ Արաբական ավիաընկերության ոլորտում մեծ ներդրում ունեցող ընկերություն և արժանացավ մրցանակի։
Ընթացիկ տարին ԱՆՌԻՎԱ ընկերությունների համար իրադարձություններով, ձեռքբերումներով լի տարի է։ Բազմաթիվ ծրագրեր արդեն իրականացվել են, մի շարք կարևոր նախագծեր ընթացքի մեջ են։ Այս տարի մենք ունեցանք նոր գործընկերներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Տարվա առաջին պատասխանատու գործը եղավ նորաստեղծ հայ-եգիպտական գործարար միությանն անդամակցությունը։ Տարվա կարևոր ուղևորություններրից մեկը դեպի Միացյալ Արաբական Էմիրություններ էր․ ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐԻ ներկայացուցիչները մեկնեցին Դուբայ՝ մասնակցելու աշխարհի խոշորագույն ATM տուրիստական միջազգային ցուցահանդեսին՝ ներկայացնելով Հայաստանն ու ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐԻ առաջարկած էքսկլյուզիվ ծառայություններն ու հանգստի տարբերակները մեր երկրում։
ԱՆՌԻՎԱ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՄԲԻ այս տարի մեծ ու կարևոր ձեռքբերում ունեցավ․2017 թվականն ստորագրվեց պայմանագիր ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ տուրօպերատորի և եգիպտական AIR CAIRO ավիաընկերության միջև, որով ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ տուրօպերատորը դարձավ AIR CAIRO ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչըՀայաստանում: Նոր ավիափոխադրողի մուտքը Հայաստան դարձավ 2017 թվականի ՀՀ ամբողջ տուրոլորտի ամենամեծ ու նշանակալի ձեռքբերումներից մեկը, որը նպաստեց ոչ միայն երկու ուղղություններով զբոսաշրջիկների հոսքի ավելացման, այլև հայ-եգիպտական դարավոր հարաբերությունների նոր շրջափուլի մեկնարկին, որը նոր հնարավորություն տվեց զարգացնելու երկու երկրների միջև նաև գործարար կապերը:
ԱՆՌԻՎԱ ընկերությունների խումբն ընդլայնվեց․ հիմնադրվեց ANRIVA TRADE & LOGISTICS ընկերությունը, որը հայկական արտադրանքը ներկայացնում և տարածում է արտերկրում, ստեղծում նոր գործարար կապեր հայ արտադրողի և արտահանողի համար: Մեր կատարած աշխատանքը գնահատվեց մի շարք կազմակերպությունների կողմից՝ մեզ արժանացնելով մրցանակների և շնորհակալագրերի։
Այս տարի մեր հինգ տարեկան ընկերությունը գրանցեց մեծ հաջողություններ ինչպես բեռնափոխադրումների, այնպես էլ տուրիստական ոլորտում։ Մեր աշխատանքը չվրիպեց ոլորտի պատասխանատուների աչքից․ այս տարի ՀԱՅՈՒՀԻ մրցանակաբաշխության ընթացքում ԱՆՌԻՎԱ ընկերությունների խմբի հիմնադիր տնօրեն Հռիփսիմե Ստամբուլյանը ճանաչվեց ՏԱՐՎԱ ԿԻՆ։
Այս տարի մեր պատմության նշանակալի իրադարձությունների մեկը դարձավ Կոմիտաս 20 հասցեում ԱՆՌԻՎԱ գլխավոր գրասենյակի բացումն ու կատարվեց գրասենյակի օրհնություն։
Տարեսկզբին պաշտոնապես իր գործունեությունը սկսեց ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ ընկերությունը։ ԱՆՌԻՎԱ-ՏՐԱՆՍ ընկերության հաջողված աշխատանքը, հաճախորդների և գործընկերների վստահությունը հիմք դարձավ ընդլայնելու գործունեությունը։
Թեպետ մեր ընկերությունը երկու տարի է, ինչ գործունեություն էր ծավալում ոլորտում, բայց արդեն հասցրեց դառնալ ոլորտի առաջատարներից մեկը։ Այս տարի Վիեննայում կայացած Եվրոպական բիզնես համաժողովի ընթացքում ԱՆՌԻՎԱ-ՏՐԱՆՍ ընկերությունն արաժանացավ Եվրոպական որակավորման մրցանակի, արտոնագիր #VI/XII/XII։ ԱՆՌԻՎԱ-ՏՐԱՆՍԸ բեռնափոխադրումների ոլորտում Հայաստանում միակ ընկերությունն է, որն ունի նման որակավորում։
Մեր ընկերությունն ընդամենը մեկ տարի է, ինչ շուկայում է, սակայն արդեն հասցրել է ձեռք բերել լավ ու վստահելի գործընկերներ։ Արդեն իսկ մեր հաճախորդների շարքում են մեծ ու հեղինակավոր ընկերություններ։ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը, գնահատելով ընկերության որակյալ, վստահելի ու պրոֆեսիոնալ աշխատանքը, ԱՆՌԻՎԱ-ՏՐԱՆՍ ընկերությունը գրանցեց որպես ապահովագրական գործակալ։
Երազանքից մինչև դրա իրականացում մեկ քայլ է․․․ Մեկ քայլ այն դեպքում, եթե պատրաստ ես լուրջ ու պատասխանատու աշխատանքի հանուն երազանքիդ իրականացման։ Այս երազանքը իրականություն դարձավ․․․ Ծնվեց ԱՆՌԻՎԱ-ն։
Բարի գալուստ ԱՆՌԻՎԱ ընկերությունների պաշտոնական էջ։ ԱՆՌԻՎԱ-ն հիմնելիս մեր նպատակն էր հիմնադրել ոչ թե պարզապես բիզնես, այլ ստեղծել ընտանիք, որը կբարեփոխեր նաև իր գործունեության միջավայրը։ ԱՆՌԻՎԱ մտնող հաճախորդը պիտի շահի ժամանակի և տարածության մեջ․ սա մեր գործունեության հիմնաքարն է՝ ԱՆՌԻՎԱ-ի հաճախորդներին մատուցել որակյալ ծառայությունների ամբողջական փաթեթ՝ հոգալով հաճախորդների հարամարավետության մասին, օգնելով նրանց խնայել այն, ինչն ամենաթանկն է այսօր՝ ԺԱՄԱՆԱԿ։ Այս տարիների ընթացքում ունեցել ենք բազմաթիվ ձեռքբերումներ, որոնք ոչ միայն նպաստել են ոլորտում մեր բարի համբավին, հեղինակությանը, ավելացրել մեր նվաճումները, այլև նպաստել նաև ոլորտի, երկրի տնտեսության զարգացման համար։ Որպես կին և մայր, այս երկրի քաղաքացի կարևորում եմ գործարարի սոցիալական պատասխանատվությունը։ Համոզված եմ, որ որքան հաջողակ ես բիզնեսում, այնքան պատասխանատվությունդ մեծ է երկրի ու հասարակության հանդեպ։ Իմ ու իմ թիմի անունից շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր բոլոր այս տարիների ընթացքում վստահել են ԱՆՌԻՎԱ-ին ու կանգնել մեր կողքին։ Մեր մեծագույն հաջողությունը լավ գործընկերներ ու հավատարիմ բարեկամներ ունենալն է։
ԱՆՌԻՎԱ ընկերությունների խմբի համար կարևոր է ոչ միայն սեփական բիզնեսի առաջխաղացումը, այլև իր աշխատանքով պետության առանձին ոլորտների՝ զբոսաշրջության, տնտեսության զարգացումը, արտահանումների թվի աճը: Հայաստանում գործարարությամբ զբաղվելը նաև պատասխանատվություն է սեփական երկրի հանդեպ: Մեր տեսլականն է ոչ միայն զարգացնել մեր ընկերությունների աշխատանքների արդեն եղած ուղղությունները, հայկական արտադրանքը ներկայացնել արտերկրում՝ հասանելի դարձնելով սփյուռքահայերի և օտարերկրացիների համար, Հայաստանը՝ ճանաչելի երկիր դարձնել ամբողջ աշխարհում, այլև ստեղծել գործունեության նոր... ուղղություններ, բացել նոր գրասենյակներ, այսինքն՝ նաև ստեղծել նոր աշխատատեղեր, Հայաստան բերել նոր ավիափոխադրողներ՝ դրանով ևս նպաստելով պետության զարգացմանը:
Սեպտեմբերի 22-ին կայացավ «Երկրները մեկ հարկի տակ» ամենամյա միջոցառման մրցանակաբաշխության պաշտոնական արարողությունը։
ԱՆՌԻՎԱ-ն ճանաչվեց ՝ Արաբական ավիաընկերության ոլորտում մեծ ներդրում ունեցող ընկերություն և արժանացավ մրցանակի։
Հիշեցնենք, որ յուրաքանչյուր տարի փառատոնը ձևավորում է մասնագետներից բաղկացած հանձնաժողով, որի արդյունքում ուսումնասիրվում է ՀՀ-ում և ՀՀից դուրս գործող մասնավոր ընկերություները, պետական կառույցները, ՀՀ-ում գործող դեսպանատան աշխատանքները և դրանց առանձնահատկությունները: ՀՀ-ում գործող օտարերկրյա կապիտալով ստեղծված ընկերությունների դերակատարումը և հաջողությունները, անուն ապրանքանիշներ (բրենդային), ՀՀ-ում արտադրող ընկերություն և ծառայություններ մառուցող կազմակերպություններ և այլոց աշխատանքների ուսումնասիրություններ, որի արդյունքում տրվում է ընկերությունների և նրանց ղեկավարների և կամ դեսպաներին անվանական նոմինանանտներ:
Ընթացիկ տարին ԱՆՌԻՎԱ ընկերությունների համար իրադարձություններով, ձեռքբերումներով լի տարի է։ Բազմաթիվ ծրագրեր արդեն իրականացվել են, մի շարք կարևոր նախագծեր ընթացքի մեջ են։ Այս տարի մենք ունեցանք նոր գործընկերներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։
Տարվա առաջին պատասխանատու գործը եղավ նորաստեղծ հայ-եգիպտական գործարար միությանն անդամակցությունը։
Հաջորդ նշանակալի իրադարձությունը մարտի 6-10 Բեռլինում կայացած ամենամյա ITB միջազգային տուրիստական ցուցահանդեսին մասնակցությունն էր։
Հաջորդ պատասխանատու գործը ապրիլի 20-22 Հայաստանում կայացած In Tour Expo մասնագիտական միջազգային ցուցահանդեսն էր, որի գլխավոր հովանավորն էին AIR CAIRO ավիաընկերությունն ու Հայաստանում նրա պաշտոնական ներկայացուցիչ ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐԸ տուրօպերատորը։
Այս ցուցահանդեսից անմիջապես հետո ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐԻ ներկայացուցիչները մեկնեցին Դուբայ՝ մասնակցելու աշխարհի խոշորագույն ATM տուրիստական միջազգային ցուցահանդեսին՝ ներկայացնելով Հայաստանն ու ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐԻ առաջարկած էքսկլյուզիվ ծառայություններն ու հանգստի տարբերակները մեր երկրում։
Դուբայից վերադառնալուց կարճ ժամանակ անց մեր ներկայացուցիչները գործնական այցով մեկնեցին Լիբանան՝ հայ-լիբանանյան զբոսաշրջային կապերը զարգացնելու, երկու երկրների միջև ուղևորահոսքը ավելացնելու, Լիբանանից դեպի Հայաստան ներդրումներն ավելացնելու նպատակով։
Հաջորդ կարևոր ուղևորությունն օվկիանոսից այն կողմ էր․ այս տարի առաջին անգամ Հայաստանը ներկայացվեց Սմիթսոնյան հայտնի փառատոնում։ Փառատոնին մասնակցող հայաստանյան պատվիրակների շարքում էր ԱՆՌԻՎԱ ընկերությունների խմբի հիմնադիր տնօրեն Հռիփսիմե Ստամբուլյանը։ ԱՄՆ մեկնելու առիթը ոչ միայն Սմիթսոնյան փառատոնն էր, այլ USAID-ի նախաձեռնած ՎԱՃԱՌՔՆԵՐԻ ԽԹԱՆՄԱՆ ծրագիրը՝ նախատեսված հայաստանյան տուրիստական ընկերությունների համար։ Առաքելության նպատակը հայաստանյան և ամերիկյան տուրիստական ընկերությունների միջև կապերի և համագործակցության ստեղծումն էր։ Առաքելությունը հաջողված էր։
Այս տարի ևս մեր գործընկերներն ու բարեկամները գնահատեցին մեր աշխատանքը։ Բժշկական տուրիզմի ոլորտում ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐԻ կատարած աշխատանքը բարձր գնահատեցին հայ բժիշկները՝ արժանացնելով ՀԱՏՈՒԿ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԻ։
Ընթացիկ տարվա մեր կարևոր ձեռքբերումներից մեկը դարձավ Հայաստանում իր տեսակով առաջին օնլայն համակարգի ստեղծումը։ Հուլիսի 25-ին տեղի ունեցավ համակարգի շնորհանդեսը, որին ներկա էին 200-ից ավելի տուրիստական ընկերություններ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, պաշտոնատար այլ անձինք, լրագրողներ։ Օգոստոսի 1-ից գործարկվեց egypt.anrivatour.am հասցեով օնլայն համակարգը։
Որպես Air Cairo ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչ Հայաստանում՝ այս տարի մեր ընկերությունն արդեն հասցրել է կազմակերպել ճանաչողական այցելություններ դեպի Եգիպտոս, լրատվամիջոցների ներկայացուցիչներից և տուրիստական ընկերությունների արտագնա տուր-մենեջերներից կազմված երկուական խմբեր մեկական շաբաթ անցկացրել են Եգիպտոսի հայտնի հանգստավայրերում՝ Հուրգադայում և Շարմ Էլ Շեյխում։
Սեպտեմբերի 8-ին արդեն 5-րդ անգամ կայացավ "Армения туристическая" ամենամյա մրցանակաբաշխությունը, որի ընթացքում տարբեր անվանակարգերում հաղթողներ ճանաչվեցին տարվա ընթացքում իրենց գործունեությամբ աչքի ընկած ոլորտի ներկայացուցիչները։ ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ ընկերությունը ոչ միայն հանդես եկավ որպես մրցանակաբաշխության պաշտոնական գործընկեր, այլև մրցանակաբաշխության կազմկոմիտեի որոշմամբ ճանաչվեց ՏԱՐՎԱ ԴԻՆԱՄԻԿ ԶԱՐԳԱՑՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ։ Յուրաքանչյուր մրցանակ և ձեռքբերում մեզ պարտավորեցնում են ոչ միայն շարունակել մեր ընկերությունների դինամիկ զարգացումը, այլև զարգացնել նոր ուղղություններ։
ԱՆՌԻՎԱ ընկերությունների համար տարվա նշանակալից իրադարձություններից մեկը դարձավ Ամիրյան 27 հասցեում նոր գրասենյակի բացումը։
ԱՆՌԻՎԱ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՄԲԻ այս տարի մեծ ու կարևոր ձեռքբերում ունեցավ․2017 թվականն ստորագրվեց պայմանագիր ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ տուրօպերատորի և եգիպտական AIR CAIRO ավիաընկերության միջև, որով ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ տուրօպերատորը դարձավ AIR CAIRO ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչըՀայաստանում: Նոր ավիափոխադրողի մուտքը Հայաստան դարձավ 2017 թվականի ՀՀ ամբողջ տուրոլորտի ամենամեծ ու նշանակալի ձեռքբերումներից մեկը, որը նպաստեց ոչ միայն երկու ուղղություններով զբոսաշրջիկների հոսքի ավելացման, այլև հայ-եգիպտական դարավոր հարաբերությունների նոր շրջափուլի մեկնարկին, որը նոր հնարավորություն տվեց զարգացնելու երկու երկրների միջև նաև գործարար կապերը:
Այս տարի բացվեց մեր երկրորդ գրասենյակը՝ Սայաթ-Նովա 12 հասցեում, համագործակցություն հաստատվեց հայաստանյան 1000-ից ավելի տուրիստական ընկերությունների հետ՝ Air Cairo ավիաընկերության ավիատոմսերի մեծածախ և մանրածախ վաճառքների իրականացման համար։
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս մեր ընկերությունները մասնակցեցին մի շարք հեղինակավոր ցուցահանդեսների․
Այս տարվա նշանակալի քայլերից էր անդամակցությունը մի շարք հեղինակավոր միությունների, այդ թվում Հայաստանի ներգնա տուրօպերատորների միությունն ու Զբոսաշրջային և ավիագործակալների ազգային ասոցիացիան։
ԱՆՌԻՎԱ ընկերությունների խումբն ընդլայնվեց․ հիմնադրվեց ANRIVA TRADE & LOGISTICS ընկերությունը, որը հայկական արտադրանքը ներկայացնում և տարածում է արտերկրում, ստեղծում նոր գործարար կապեր հայ արտադրողի և արտահանողի համար:
Մեր կատարած աշխատանքը գնահատվեց մի շարք կազմակերպությունների կողմից՝ մեզ արժանացնելով մրցանակների և շնորհակալագրերի։
Այս տարի մեր հինգ տարեկան ընկերությունը գրանցեց մեծ հաջողություններ ինչպես բեռնափոխադրումների, այնպես էլ տուրիստական ոլորտում։ Մեր աշխատանքը չվրիպեց ոլորտի պատասխանատուների աչքից․ այս տարի ՀԱՅՈՒՀԻ մրցանակաբաշխության ընթացքում ԱՆՌԻՎԱ ընկերությունների խմբի հիմնադիր տնօրեն Հռիփսիմե Ստամբուլյանը ճանաչվեց ՏԱՐՎԱ ԿԻՆ։
Այս տարի մեր պատմության նշանակալի իրադարձությունների մեկը դարձավ Կոմիտաս 20 հասցեում ԱՆՌԻՎԱ գլխավոր գրասենյակի բացումն ու կատարվեց գրասենյակի օրհնություն։
Այսպիսով Երևանում մեր գրասենյակների թիվն ավելացավ ևս մեկով։
Մեր ընկերություններն այս տարի մասնակցեցին ոլորտի մի շարք հեղինակավոր միջոցառումների․
Տարեսկզբին պաշտոնապես իր գործունեությունը սկսեց ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ ընկերությունը։ ԱՆՌԻՎԱ-ՏՐԱՆՍ ընկերության հաջողված աշխատանքը, հաճախորդների և գործընկերների վստահությունը հիմք դարձավ ընդլայնելու գործունեությունը։ Քաղաքի տարբեր հատվածներում բացվեցին ԱՆՌԻՎԱ գրասենյակներ՝ Դավիթաշենում, Մալաթիա-Սեբաստիայում և Արաբկիրում։
Քաղաքի տարբեր հատվածներում գրասենյակների բացումն առավել դյուրացրեց հաճախորդների համար ճամփորդությունների կազմակերպումը։
Նոր ընկերության հիմնադրումն ու աշխատանքի ծավալի ավելացումը չդանդաղեցրին ԱՆՌԻՎԱ-ՏՐԱՆՍ ընկերության աշխատանքները։ Հաջողությունն ու վստահությունը պարտավորություն են առավել լավ աշխատելու և ավելի մեծ ձեռքբերումներ ունենալու համար։ 2013-ին Union Travel Group-ի կողմից ԱՆՌԻՎԱ-ՏՐԱՆՍ միջազգային բեռնափոխադրումների ընկերությունը ճանաչվեց ՎԱՃԱՌՔՆԵՐԻ ԱՌԱՋԱՏԱՐ։
Թեպետ մեր ընկերությունը երկու տարի է, ինչ գործունեություն էր ծավալում ոլորտում, բայց արդեն հասցրեց դառնալ ոլորտի առաջատարներից մեկը։ Այս տարի Վիեննայում կայացած Եվրոպական բիզնես համաժողովի ընթացքում ԱՆՌԻՎԱ-ՏՐԱՆՍ ընկերությունն արաժանացավ Եվրոպական որակավորման մրցանակի, արտոնագիր #VI/XII/XII։ ԱՆՌԻՎԱ-ՏՐԱՆՍԸ բեռնափոխադրումների ոլորտում Հայաստանում միակ ընկերությունն է, որն ունի նման որակավորում։ Այս տարի մեր երիտասարդ ընկերությունը հասցրեց մասնակցել նաև Համահայկական Expo-ցուցահանդեսին։
Մեր ընկերությունն ընդամենը մեկ տարի է, ինչ շուկայում է, սակայն արդեն հասցրել է ձեռք բերել լավ ու վստահելի գործընկերներ։ Արդեն իսկ մեր հաճախորդների շարքում են մեծ ու հեղինակավոր ընկերություններ։ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը, գնահատելով ընկերության որակյալ, վստահելի ու պրոֆեսիոնալ աշխատանքը, ԱՆՌԻՎԱ-ՏՐԱՆՍ ընկերությունը գրանցեց որպես ապահովագրական գործակալ։
Երազանքից մինչև դրա իրականացում մեկ քայլ է․․․ Մեկ քայլ այն դեպքում, եթե պատրաստ ես լուրջ ու պատասխանատու աշխատանքի հանուն երազանքիդ իրականացման։
Այս երազանքը իրականություն դարձավ․․․ Ծնվեց ԱՆՌԻՎԱ-ն։