Մենք պատասխանատու ենք

ԱՆՌԻՎԱ ընկերությունների խումբը կարևորում է գործարարի սոցիալական պատասխանատվությունը. ԱՆՌԻՎԱ ընկերությունների խումբը մասնակցում է տարբեր բարեգործական ձեռնարկների, նաև յուրաքանչյուր տարի կանգնում է ՀԱՅ ՄԱՅՐԵՐ ՀԿ-ի կողքին:

Մեր հերթական անակնկալը փոքրիկ Աշոտի և նրա հոգատար մայրիկի համար էր․․․ Մեկ շաբաթ նրանք անցկացրեցին լիարժեք հանգիստ Եգիպտոսում՝ Շարմ Էլ Շեյխի լավագույն հյուրանոցային համալիրներից մեկում։

Մենք վստահ ենք, որ գործարարի հաջողության ավելացմանը զուգահեռ պիտի ավելանա նաև սոցիալական պատասխանատվությունը։ Համագործակցելով ԱՆՌԻՎԱ ընկերությունների խմբի հետ, Դուք նաև նպաստում եք սոցիալական  տարբեր նախագծերի իրականացմանը։ Սոցիալական ձեռնարկների մասնակցության հաճախականությունն ու ծավալը կավելանան նաև Ձեր օգնությամբ։