Հայաստանցի լրագրողները կբացահայտեն Հուրգադան

Հայաստանցի լրագրողներն ու տարբեր տուրիստական ընկերությունների ներկայացուցիչներ 1 շաբաթ կանցկացնեն Կարմիր ծովի ափին՝ արևոտ Եգիպտոսում: AIR CAIRO ավիաընկերությունն ու Հայաստանում նրա պաշտոնական ներկայացուցիչ ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ տուրօպերատորը կազմակերպել են հերթական ճանաչողական այցելությունը, այս անգամ դեպի Հուրգադա: Հունիսի 4-ին երկու խմբերը ուղիղ կանոնավոր թռիչքով, հարմարավետ ինքնաթիռով կմեկնեն Հուրգադա և 7 օր շարունակ կբացահայտեն Կարմիր ծովի ափին փռված գեղեցիկ հանգստավայրի հմայքը՝ հետաքրքիր էքսկուրսիաներ, ադրենալին, շքեղ ու հարմարավետ հյուրանոցներ, ոսկեգույն ավազե լողափեր, համեղ, բազմազան խոհանոց, հյուրընկալ մարդիկ... Ճանաչողական այցելությունների մասնակիցներին սպասվում է այս ամենը և շատ ավելին: Նմանօրինակ նախորդ ճանաչողական այցելությունները կազմակերպվել էին մարտին, երբ հայաստանյան լրատվամիջոցների 30 ներկայացուցիչներ և տուրիստական ընկերությունների արտագնա տուր-մենեջերներ անցկացրեցին մեկ շաբաթ Եգիպտոսի մեկ այլ հանգստավայրում՝ Շարմ Էլ Շեյխում:
 
Ճանաչողական այցելությունները մի քանի նպատակ ունեն. Եգիպտոսն ամենաթրենդային հանգստավայրն է դարձել: Հենց հունիսի 4-ին վերսկսվում է Air Cairo ավիաընկերության Երևան-Հուրգադա-Երևան ամենշաբաթյա ուղիղ, կանոնավոր թռիչքը, այսպիսով Երևանից դեպի Եգիպտոսի արևոտ հանգստավայրեր շաբաթական կանոնավոր թռիչքների թիվը դառնում է 3-ը՝ երկու թռիչք դեպի Շարմ Էլ Շեյխ և 1 թռիչք դեպի Հուրգադա: Հայաստանցի զբոսաշրջիկները մինչև մեկնելն արդեն պիտի պատկերացում ունենան, թե ինչ երկիր են մեկնում, որքանով ապահով է այնտեղ, ինչ հարմարություններ ու հետաքրքրություններ կան:
 
Այս ինֆորմացիան առաջին ձեռքից՝ ճանաչողական այցելությունների մեկնող լրագրողներն արձանագրում, վերադարձից հետո պատմում ու ներկայացնում են այն, ինչ իրական է՝ փորձած ու տեսած: Նման ճանաչողական այցելությունները կարևոր են նաև տուրիստական ընկերությունների մասնագետների համար, որպեսզի Եգիպտոս հանգստի մեկնող ուղևորին կարողանան ճիշտ առաջարկ ներկայացնել՝ մանրամասն ու հանգամանալից:
ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐԻ նախաձեռնած ճանաչողական այցելությունները շարունակական են լինելու՝ ընդարձակելով սահմաններն ու ավելացնելով մեկնման նպատակակետերը:
Հուրգադա մեկնող խմբերին մաղթում ենք անամպ երկինք, հաճելի թռիչք, թեթև վայրէջք և աշխատանքի ու հանգստի ներդաշնակ համատեղում: