Մեր ԱՄԵՆԱԲԱՐԻ ծննդյան օրը

Հուլիսի 1-ին ԱՆՌԻՎԱ ընկերությունների խմբի ծննդյան օրն է։ Այս տարի մեր 8-ամյակը ԱՆՌԻՎԱ թիմը նշեց յուրահատուկ ձևով՝ բարեգործությամբ․․․

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս ԱՆՌԻՎԱ-ի ծրագրային գործունեության կարևոր հատված ներառում է սոցիալական տարբեր ձեռնարկներին աջակցությունը։

Հուլիսի 1-ին  «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի և «Հայ մայրեր» ՀԿ համագործակցությամբ, արդեն երկրորդ տարին անընդմեջ անցկացվել է «Երեխաները հանուն երեխաների» խորագիրը կրող մանկական բարեգործական ներառական վազքարշավը:

ԱՆՌԻՎԱ ընկերությունների խումբը միանգամից արձագանքեց ԲԱՐԻ ձեռնարկին՝ իր պատրաստակամությունը հայտնելով աջակցել միջոցառմանը։ Այսպես հուլիսի 1-ին մեր թիմը Երևանի Հաղթանակի զբոսայգում էր՝ ընտանիքների, փոքրիկների հետ։

ԱՆՌԻՎԱ թիմի ամենափոքրիկները ևս մասնակցեցին բարեգործական ներառական վազքարշավին՝ իրենց տարեկիցների կողքին լինելով։

ԱՆՌԻՎԱ թիմի համար սա ամենաուրախ և ամենաբարի ծննդյան օրն էր՝ լինել հրաշք փոքրիկների կողքին, պարել, երգել և ուրախանալ նրանց հետ։

Նշենք, որ բարեգործական վազքարշավի ամբողջ հասույթն ուղղվել է «Հայ մայրեր» ՀԿ շահառու՝ հատուկ կարիքներ ունեցող փոքրիկների վերականգնողական բուժմանը:

Թող աշխարհի բոլոր փոքրիկները լինեն առողջ ու երջանիկ։