Տոնական չվերթ

Air Cairo ավիաընկերության Երևան-Շարմ Էլ Շեյխ 2017-ի վերջին թռիչքն իրականացված է. դեկտեմբերի 31-ի առավոտյան <<Զվարթնոց>> միջազգային օդանավակայանից տոնական բարձր տրամադրությամբ Եգիպտոս մեկնեցին Air Cairo-ն նախընտրած ուղևորները՝ Նոր տարին տաք, արևոտ և հյուրընկալ Շարմ էլ Շեյխում դիմավորելու համար: Ինչպես երեկ՝ դեկտեմբերի 30-ին` 2017-ի նախավերջին թռիչքի ժամանակ,այնպես էլ այսօր՝ Air Cairo-ի փոքրիկ ուղևորներին սպասում էին անակնկալ նվերներ: Ավիաընկերության անակնկալները երեկ և այսօր դրանով չավարտվեցին. հենց օդանավում խաղարկության միջոցով որոշվեց այն ամենահաջողակ ուղևորը, որը շահեց Երևան-Շարմ Էլ Շեյխ-Երևան ուղղությամբ մեկ անձի համար նախատեսված ավիատոմս: Այսօր հաջողակ ուղևորներից ամենահաջողակը Կարո Զաքարյանն էր: Air Cairo-ն շնորհավորում է բոլորիդ Ամանորն ու Սուրբ Ծնունդը և առաջարկում դիտել պատրաստված նախատոնական տեսանյութը: Բարի դիտում