Լրագրողները կմենկեն Շարմ Էլ Շեյխ

Վաղը՝ մարտի 1- ին մեկնարկում է եգիպտական AIR CAIRO ավիաընկերության և Հայաստանում նրա պաշտոնական ներկայացուցիչ ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ տուրօպերատորի համատեղ կազմակերպած հատուկ ճանաչողական-տեղեկատվական այցը՝ նախատեսված լրատվամիջոցների ներկայացուցիչների համար։ Տարբեր լրատվամիջոցներ ներկայացնող 30 լրագրողներ մարտի 1-8 կանցկացնեն Եգիպտոսի ամենահայտնի հանգստավայրերից մեկում՝ Շարմ Էլ Շեյխում։ Ճանաչողական այցի ընթացքում լրագրողները կծանոթանան Շարմ Էլ Շեյխի հանգստյան համար առաջարկվող հնարավորություններին, կմասնակցեն տարբեր հետաքրքիր էքսկուրսիաների, կայցելեն Շարմ Էլ Շեյխի տուրիստական հետաքրքիր վայրեր և այլն։ Լրագրողներին մաղթում ենք հաճելի ճամփորդություն՝ աշխատանքի ու հանգստի համատեղմամբ։ Հիշեցնենք, որ 2017թ․ հունիսի 20-ից AIR CAIRO ավիաընկերությունը մեկնարկեց կանոնավոր ուղիղ չվերթներ Եգիպտոսի և Հայաստանի միջև, մասնավորաբար, ուղիղ և կանոնավոր օդային կապ հաստատվեց Երևանի և Եգիպտոսի հայտնի հանգստավայրերի՝ Շարմ Էլ Շեյխի և Հուրգադայի միջև։ AIR CAIRO-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ տուրօպերատորն է։