ANRIVA GROUP

ANRIVA GROUP

 ANRIVA Trans միջազգային բեռնափոխադրումների եւ ANRIVA Tour զբոսաշրջային ընկերությունները հիմնադրվել են 2010-2012 թվականներին՝  գործարար Հռիփսիմե Ստամբուլյանի կողմից։  Ընկերության համար առաջնային է  հաճախորդին գոհացնելը՝ լինի դա խոշոր կազմակերպություն , թե ֆիզիկական անձ։ 

Դինամիկ աճի ու նոր մոտեցման շնորհիվ  ANRIVA Trans ընկերությունը 2012-ին Ավստրիայում արժանացել է Եվրոպական որակավորման բարձր տիտղոսի եւ ստացել արտոնագիր, ինչից հետո մեր ծառայությունները Եվրոպայում ավելի են հեշտացել:

Թիմում այժմ երկու տասնյակից ավելի աշխատակից կա ․ թիվը՝ դեռ ավելանալու է։  

Հռիփսիմե Ստամբուլյանը՝ աշխատակիցների հետ Լուսանկարը՝ Մեդիամաքս

Այս պահին բեռնափոխադրումներ են  իրականացվում ինչպես Չինաստանից Եվրոպա , այնպես էլ Եվրոպայից Ռուսաստան: Աշխատանքներ են տարվում նաեւ  ծովային, գնացքային ընկերությունների հետ:

 Բացի  բեռնափոխադրումներից կազմակերպվում է նաև վիզաների ձևակերպում և տրամադրում, առաջարկվում են  ավիատոմսեր տարբեր ուղղություններով։ 

2017-ից ANRIVA Tour-ը, որոշակի ռիսկեր վերցնելով, դարձավ Air Cairo ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչը եւ վաճառքի գլխավոր գործակալը Հայաստանում: 

 

 Լուսանկարը՝ Անձնական արխիվից

 Ամենամեծ հաջողություններից է նաեւ Booking.com-ի օրինակով՝  Egypt.anrivatour.am առցանց համակարգի ստեղծումը, որտեղ հաճախորդները կարող են անձամբ գնել փաթեթ դեպի Եգիպտոս:

Ի դեպ կայքն  առաջարկում է ինչպես B2B, այնպես էլ B2C ծառայություններ: