Հռիփսիմե Ստամբուլյան

Հռիփսիմե Ստամբուլյան

Հռիփսիմե Ասատուրի Ստամբուլյանը ծնվել է 1983թ. հունվարի 1-ին Երևանում: 2000թ. ավարտել է Թարգմանչաց վարժարանը, այնուհետև բարձրագույն կրթություն Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում (2000-2005թթ)՝ ստանալով լեզվաբան-քաղաքագետի աստիճան:

Դեռևս ուսանողական տարիներին զբաղվել է թարգմանչական գործունեությամբ:

2004-2009թթ Կրթությանը զուգահեռ աշխատանքի է անցել բանկային համակարգում՝ զբաղեցնելով տարբեր հաստիքներ:

2006 թ-ին կրթություն է ստացել Կիպրոսի միջերկրական կառավարման ինստիտուտում, իսկ 2008թ-ին՝ Հնդկաստանի Ձեռնարկատիրական  համալսարանում:

2010թ-ին հիմնադրել է ԱՆՌԻՎԱ-ՏՐԱՆՍ ՍՊԸ միջազգային բեռնափոխադրումների ընկերությունը, որը 2011թ-ին Կենտրոնական բանկի կողմից գրանցվել է որպես ապահովագրական գործակալ, իսկ 2012թ-ին ստացել Եվրոպական որակավորում(Արտոնագիր՝ VI/XII/XII):

2012թ-ից, ընդլայնելով ձեռնարկատիրական գործունեությունը, հիմադրվել է ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ զբոսաշրջային ընկերությունը․ այն առաջիններից մեկն է Հայաստանում, որ զբաղվում է ոչ միայն արտագնա, ներգնա զբոսաշրջության բոլոր ուղղություններով, այլև բժշկական տուրիզմով: 2017թ-ից  ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ տուրօպերատորը դարձավ AIR CAIRO ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչը և վաճառքի գլխավոր գործակալը Հայաստանի Հանրապետությունում:

Հ․ Ստամբուլյանը հաջողակ գործարարությամբ զբաղվելուն զուգահեռ շարունակել է կրթությունն ու ինքնազարգացումը։ 2015-2018թթ սովորել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի Հանրային կառավարում ֆակուլտետում, պաշտպանել Զբոսաշրջության խնդիրները Հայաստանի Հանրապետությունում թեմայով ատենախոսություն՝ ստանալով մագիստրոսի աստիճան։

2016թ-ին հիմնադրել է ԱՆՌԻՎԱ ընկերությունների խմբի երրորդ ընկերությունը՝ ԱՆՌԻՎԱ Trade and Logistics-ը:  

Հռիփսիմե Ստամբուլյանը գործնական ճամփորդությունների շրջանակներում եղել է 6 տասնյակից ավելի երկրներում, ընդգրկված եղել տարբեր երկրներ պաշտոնական այցով մեկնած հայաստանյան պատվիրակությունների կազմում, ներկայացրել մեր երկիրը կարևոր միջազգային հարթակներում, արժանացել պատվոգրերի, շնորհակալագրերի, մրցանակների ու տիտղոսների, այդ թվում ընտրվել Դիվանագիտական ակումբի անդամ, ճանաչվել ՏԱՐՎԱ ԳՈՐԾԱՐԱՐ ԿԻՆ, ՏԱՐՎԱ ԱՄԵՆԱՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ և այլն։ 

Ակտիվորեն գործարարությամբ զբաղվելուն զուգահեռ Հ․ Ստամբուլյանը նաև մասնակցում է բարեգործական տարբեր ձեռնարկների ու նախաձեռնությունների՝ կարևորելով գործարարի սոցիալական պատասխանատվությունը։

Ամուսնացած է, ունի երկու դուստր: